Երևանում սեպտեմբերի 11-13-ը Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնություն կանցկացվի
Երևանում սեպտեմբերի 11-13-ը Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնություն կանցկացվի, ասվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան կժամանեն եվրոպական երկրների ավելի քան 400 մարզիկներ և 200 հյուրեր:
Հուլիսի 11-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ընդունել է Եվրոպայի Ձյուդոյի Միության սպորտի գծով տնօրեն Ինդրեկ Պերտելսոնիին: Հանդիպման նպատակը երիտասարդական առաջնության անցկացման հետ կապված կազմակերպչական հարցերի քննարկումն էր:
Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետը կարևորել է Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը Երևանում անցկացնելու նախաձեռնությունը՝ նշելով, որ քաղաքապետարանը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել առաջնության կազմակերպչական աշխատանքներին: Բեգլարյանը մասնավորապես նշել է, որ մարզումների համար քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն մարզադահլիճներ:
Ինդրեկ Պերտելսոնն իր հերթին շնորհավորել է Գագիկ Բեգլարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ այս առաջնությունը կխթանի ոչ միայն այս մարզաձևի, այլև տուրիզմի զարգացումը Հայաստանում և, մասնավորապես, Երևանում: -0-