+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի իշխանությունների նախկին հայտարարությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հրապարակված դրույթների միջև հակասություններ չկան. ԱԳՆ

11:27
14 Հուլիսի 2009

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ որևէ հակասություններ չկան վերջին տարիների ընթացքում ՀՀ իշխանությունների կողմից արված հայտարարությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ վերջերս հրապարակված դրույթների միջև:

Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին վերջերս հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Երևանին և Բաքվին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկությունների տարբերակը:

Հայտարարության մեջ նախագահները հանձնարարում են իրենց միջնորդներին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ի մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների հիմնական սկզբունքների ձևակերպումների վերաբերյալ վերջին առաջարկությունները: Դրան զուգահեռ հրապարակվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները:

Այդ սկզբունքների թվում են, մասնավորապես՝ Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ ազատ կամարտահայության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ՀՀ ԱԳ փոխնախարարի խոսքերով, պաշտոնական Բաքվի հայտարարությունների և արդեն հրապարակված սկզբունքների միջև զգալի տարբերություն կա:

Մասնավորապես, Քոչարյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը հայտարարում էին, որ միայն ադրբեջանական կողմն է որոշելու ԼՂՀ-ի կարգավիճակը:

«Խուճապը պայմանավորված է նրանով, որ, ըստ էության, Ադրբեջանի ղեկավարությունը մոլորության մեջ է մտցրել հանրությանը անցկացված բանակցությունների առնչությամբ», - ասել է Քոչարյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Մասնավորապես նա հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը գրեթե մեկ տարի ժխտում էր «մադրիդյան փաստաթղթի» գոյությունը, որի շուրջ բանակցությունները վարելու համաձայնություն էր ձեռք բերվել:

«Նրանք գիտակցում են, որ գոյություն ունեցող փաստաթուղթը նշանակում է, որ Ադրբեջանը պարտադրվում է ընդունել այն, ինչ վաղուց իրողություն է դարձել, այն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փաստացի որևէ առնչություն չունի Ադրբեջանի հետ, այն ինքնուրույն և ինքնավար է, և այդ դրույթներով Ադրբեջանը ճանաչում է, որ որևէ իրավասություն չունի ԼՂՀ-ի նկատմամբ: Դա վերաբերում է նաև վերջնական կարգավիճակին, որը կսահմանվի ժողովրդի կողմից հանրաքվեի միջոցով, ինչպես նաև՝ միջանկյալ կարգավիճակին», - ասել է Քոչարյանը:

Նրա խոսքերով, հանրաքվեն կանցկացվի էթնիկ համամասնություններով, որոնք գոյություն ունեին 1988 թ.-ին և որոնց դեպքում Ղարաբաղի հայկական բնակչությունը կազմում էր 80 տոկոս:

Նա նաև հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շուտով կմիանա բանակցային գործընթացին:

Նրա խոսքերով, հրապարակված դրույթները վերաբերում են հենց ԼՂՀ-ին, և այստեղ հարց է առաջանում՝ ինչու՞ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ղեկավարը, դիմելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, չեն դիմել նաև ԼՂՀ-ի նախագահին:

«Դիմելն ինքնին կնշանակեր ճանաչել ԼՂՀ-ի սուբյեկտությունը: Սակայն արդեն հրապարակված դրույթներն իրենց մեջ պարունակում են այդ սուբյեկտության արձանագրումը, որից հետո հնարավոր կլինի օր առաջ ԼՂՀ-ի՝ որպես այդ գործընթացի մասնակից դառնալը», - ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Նրա խոսքերով, կան հարցեր, որոնք, առաջին հերթին, վերաբերում են ԼՂՀ-ին, և միգուցե Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կոչը նպաստի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որքան հնարավոր է շուտ դառնա բանակցային գործընթացի մասնակից:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
29 Մարտի 2023
Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է, միևնույն ժամանակ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. ՎԻԴԵՈ
09:54
28 Մարտի 2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
19:55
27 Մարտի 2023
Ռուսաստանն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր
Հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը