+13
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանը Հայաստանի համար եղբայր պետություն է ու ռազմավարական դաշնակից. նախագահ

20:00
13 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը Հայաստանի համար եղբայր պետություն է, ռազմավարական դաշնակից ու հիմնական տնտեսական գործընկեր, երկուշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է հանրապետությունում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովի հետ հանդիպման ժամանակ, որն ավարտում է իր առաքելությունը երկրում:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Պավլովին` դեսպանի պաշտոնում արդյունավետ գործունեության համար:

Բարձր գնահատելով հայ-ռուսական փոխհարաբերությունների ներկա մակարդակը` նախագահ Սարգսյանն ասել է, որ համագործակցության առկա մեծ ներուժն ավելիին հասնելու հնարավորություն է ընձեռում, ուստի պետք է աշխատել այն լիովին իրացնելու ուղղությամբ:

Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև երկկողմ քաղաքական երկխոսություն բարձր մակարդակը և հաճախականությունը, նշելով, որ այն թույլ է տալիս օպերատիվ և որակյալ լուծումներ տալու այն հարցերին, որոնք նպաստում են փոխգործակցության հետագա զարգացմանը:

Դեսպան Պավլովը նշել է, որ ջերմ հիշողություններով է հեռանում Հայաստանից և շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում ցուցաբերված աջակցության համար:

Նախագահ Սարգսյանը դիվանագետին մաղթել է հետագա հաջողություններ և հույս հայտնել, որ Հայաստանի հետ  նրա բարեկամական կապը հետայսու ևս կշարունակվի:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 7-ին հրամանագիր է ստորագրել Վյաչեսլավ Կովալենկոյին Հայաստանում ՌԴ նոր Արտակարգ և Լիազոր դեսպան նշանակելու մասին: Ավելի վաղ Կովալենկոն զբաղեցնում էր Ռդ դեսպանի պաշտոնը Վրաստանում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների