ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրաման է ստորագրել, համաձայն որի 2009 թվականի հուլիսի 15-ից հոկտեմբերի 1-ը Երևանում գործող նախարարության համակարգի թանգարաններում մշտական ցուցահանդեսների այցելության ժամերը սահմանվում են 10:00-18:00-ը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, այս ժամերին շաբաթվա բոլոր օրերին, բացառությամբ երկուշաբթի օրվանից, բոլոր ցանկացողները կարող են այցելել մայրաքաղաքի 17 պետական թանգարանները:
Նախարարի հրամանը զբոսաշրջության զարգացման, հասարակության կողմից ազգային արժեքներին հաղորդակցվելու, ցուցադրությունների մատչելիությունն ապահովելու նպատակ ունի: -0-