+17
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանրամասները ներառում են դրույթներ, որոնց ընդգրկմանը պնդում էր հայկական կողմը. ՀՀ ԱԳՆ

11:07
13 Հուլիսի 2009

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանրամասները ներառում են այնպիսի դրույթներ, որոնց ընդգրկմանը պնդում էր հայկական կողմը, շաբաթ օրը ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Խոսելով ինտերնետ-կայքերում հրապարակված հակամարտության կարգավորման այս կամ այն մանրամասների մասին՝ նախարարն ասել է, որ դրանցից մի մասի  շուրջ բանակցություններ ընթացել են, մյուսները չեն քննարկվել:

Սակայն, Նալբանդյանի խոսքերով, կարևոր հանգամանք է այն, որ հակամարտության կարգավորման սկզբունքներում կան դրույթներ, որոնց մասին մշտապես խոսել է պաշտոնական Երևանը, դրանք են՝ Ղարաբաղի կարգավիճակը պետք է սահմանվի Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտության միջոցով, ինչը պետք է պարտադիր իրավական ուժ ունենա:

«Կարևոր է նաև, որ խոսվում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխափան ցամաքային սահմանի հաստատման մասին, և նախատեսվում են անվտանգության երաշխիքներ: Սրանք կարևոր տարրեր են, որոնց մասին Հայաստանը բազմիցս հայտարարել է՝ որպես հակամարտության կարգավորման հիմք», - ընդգծել է նախարարը:

Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ ուրբաթ ընդունված հայտարարության նկատմամբ դիրքորոշման վերաբերյալ հարցին՝ Նալբանդյանը նշել է, որ ողջունում է այդ հայտարարությունը:

«Ես ողջունում են այն մեծ ուշադրությունը, որը համանախագահ-երկրների նախագահները հատկացնում են հակամարտության կարգավորմանը», - ասել է նախարարը:

Նրա խոսքերով՝ Երևանը շնորհակալ է համանախագահ-երկրների նախագահներին, որ նրանք օգնում են կողմերին առաջ ընթանալ հակամարտության կարգավորման ուղով:

Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Երևանին և Բաքվին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկությունների տարբերակը:

Հայտարարության մեջ նախագահները հանձնարարում են իրենց միջնորդներին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ի մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների հիմնական սկզբունքների ձևակերպումների վերաբերյալ վերջին առաջարկությունները:

 «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին վերացնել իրենց միջև առկա որոշ տարաձայնությունները և ավարտել այդ հիմնական սկզբունքների համաձայնեցումը, որը կկազմի կարգավորման համապարփակ ծրագիրը»,- ասվում է Աքվիլայում ընդունված փաստաթղթում:

 Հայտարարությունում Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին հաստատել են «Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին՝ նրանց կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումն ավարտելու գործում օժանդակություն ցուցաբերելու պարտավորությունը»։

 Դիվանագիտական աղբյուրներից «Նովոստի–Արմենիա» գործակալության ունեցած տեղեկատվության համաձայն՝ «մադրիդյան առաջարկությունները», որոնց մասին խոսվում է երեք նախագահների համատեղ հայտարարության մեջ, նախատեսում են հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության իրավական ամրագրումը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին:

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց:

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ:

 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները: Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը:

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ:

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-  

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ