+20
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ 2010 թ.-ի բյուջեի համաձայն՝ Հայաստանին տրամադրվելիք օգնությունը կկրճատվի 18 միլիոն դոլարով և կկազմի 30 միլիոն դոլար

14:15
10 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի Հատկացումների կոմիտեն հաստատել է ԱՄՆ 2010 թ.-ի բյուջեն, որի համաձայն՝ Հայաստանը 30 միլիոն դոլարի օգնություն կստանա, ինչը 18 միլիոն դոլարով պակաս է 2009 թ.-ի ցուցանիշից, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը։

«ԱՄՆ աջակցությունը կօգնի Հայաստանին մեղմել շարունակվող թուրքական շրջափակման հետևանքները, և Համագումարը կշարունակի աշխատել Սենատի և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար լավագույն հնարավորություններ ապահովելու համար», - Համագումարից մեջբերեցին գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքերը։

Կոնգրեսը հետևել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ցուցումներին, որն առաջարկել էր նախորդ տարվա մակադրակից (48 միլիոն դոլար) կրճատել Հայաստանին հատկացվող ֆինանսավորումը։

Սենատը նաև հաշվի է առել Ադրբեջանին 22 միլիոն դոլար տրամադրելու մասին Վարչակազմի խնդրանքը։

Համագումարի աղբյուրների համաձայն՝ այս պահի դրությամբ ռազմական ֆինանսավորման և միջազգաին ռազմակրթական պատրաստվածության ուղղությամբ աջակցություն նախատեսված չէ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի համար։

Միաժամանակ Համագումարում հույս ունեն, որ ռազմական օգնության տրամադրման դեպքում հավասարությունը կպահպանվի։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն իր ողջ կազմով այժմ մանրամասն մշակում է ԱՄՆ օտարերկրյա գործողությունների վերաբերյալ օրինագծի իր տարբերակը, որը, հավանական է, որ պատրաստ կլինի երեկոյան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:35
09 Հունիսի 2023
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում. ՎԻԴԵՈ
14:06
08 Հունիսի 2023
Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում