Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը Բաթումիի միջազգային մրցաշարի շրջանակներում 71:64 հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանցի իր հասակակիցների նկատմամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Հայկական թիմի կազմում ամենաարդյունավետ խաղով աչքի է ընկել Գոռ Փլավչյանը: Նախօրեին Հայաստանի հավաքականը 20 միավորի տարբերությամբ զիջել էր վրացի բասկետբոլիստներին:
Հայաստանից և Ադրբեջանից բացի մրցաշարին մասնակցում են նաև երեք հավաքականներ Վրաստանից, ինչպես նաև Բուլղարիայի հավաքականը:-0-