ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մտադիր է բարելավել պայմանները երկրում որակյալ օտարերկրյա փորձագետների ներգրավելու համար, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Այդ նպատակով կառավարությունը հինգշաբթի հաստատեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում կատարաված փոփոխությունները: Երիցյանի խոսքերով՝ փոփոխություններն ուղղված են բիզնես-մթնոլորտի բարելավմանը և նախատեսում են, որ օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանում աշխատելու թույլտվությունը կսահմանափակվի միայն պայմանագրի ուժի մեջ լինելու ժամկետով, որը օտարերկրյա աշխատողին առաջարկում է գործատուն:
«Ճգնաժամի պայմաններում սա բարձրակարգ արտասահմանցի փորձագետների ու մեջերների ներգրավելու լավ հնարավորություն է ստեղծում Հայաստանում տարբեր նախագծեր արդյունավետ կերպով իրականացնելու նպատակով»,- ասաց Երիցյանը: -0-