412.9
5.07
388.28
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ համագործակցության ընդլայնմամբ. նախագահ

16:35
09 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ համագործակցության ընդլայնմամբ, հինգշաբթի ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինիի հավատարմագրերն ընդունելով:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, նախագահն ընդգծել է, որ դրա համար լավ հիմք է փոխադարձ ցանկությունը, պատմական ընդհանություններն ու այն արժեքները, որոնց դավանում են երկու երկրները:

Ընդ որում Սարգսյանն ընդգծեց, որ հայ-իտալական գործակցությունը զարգացման լավ հեռանկար ունի նաև բազմակողմ ձևաչափերում:

Իր հերթին Սկապինին, կարևորելով հայ-իտալական փոխադարձ համակրանքի ու ջերմ հարաբերությունների ձևավորված ավանդույթը, ասել է, որ կանի առավելագույնն՝ ամրապնդելու առկա համագործակցությունն ու ստեղծելու նոր հնարավորություններ:

Որպես իր գործունեության առաջնային ուղղություններ նա նախանշել է առետրատնտեսական հարաբերությունների խթանումը, բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր: Նախագահ Սարգսյանը ողջունել է Իտալիայի հավասարակշիռ դիրքորոշումը տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:

Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի վճռականությունը` նշելով, որ դրա համար կան բոլոր հնարավորություններ: Դեսպան Սկապինին նշել է, որ Իտալիան մշտապես իր աջակցությունն է հայտնում խաղաղությանը միտված գործընթացին:

Հաջողություն մաղթելով նորանշանակ դեպանին` նախագահ Սարգսյանն ասել է, որ նա իր գործունեությունը սկսում է մի երկրում, որը չունի հարուստ բնական պաշարներ, սակայն ունի պատմական ու մշակութային մեծ ժառանգություն, եվրոպական չափանիշներով ապրելու ձգտում և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու բարի կամք:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ