ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործը ստանձնել ցանկացողների համար իր դռներն է բացել ՀՀ պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայություից, Վարժարան կարող են դիմել հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանն ավարտած այն պատանիները, որոնց 15-ամյակը լրանում է դիմելու տարում:
Դիմորդները պետք է անցնեն բուժզննում, քննություններ հանձնեն հայոց լեզու, մաթեմատիկա և ֆիզպատրաստություն առարկաներից:-0-