Հայաստանում սփյուռքահայ երիտասարդության համար «Հայրենագիտություն» ինտերակտիվ դասընթացներ կանցկացվեն
ՀՀ սփյուռքի նախարարությունը գործընկերության հուշագիր է ստորագրել «Կրթություն առանց սահմանի», «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունների հետ, որի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդության համար «Հայրենագիտություն» ինտերակտիվ դասընթացներ կանցկացվեն «Արի տուն» ծրագրի շրջանակներում:
ՀՀ սփյուռքի նախարարության անունից փաստաթուղթը ստորագրել է համահայկական ծրագրերի վարչության պետ Ժենյա Ազիզյանը:
Հուշագրի համաձայն՝ «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը կաջակցի սփյուռքի նախարարությանը`մշակել և իրականացնել ինտերակտիվ դասընթացի ծրագիրը:
Նախ կվերապատրաստվեն «Հայրենագիտություն» դասավանդող ուսուցիչները, այնուհետև Երևանի տարբեր համայնքներում կըտրվեն այն դպրոցները, որտեղ պետք է դասավանդվի առարկան:
Հայրենակիցների յուրաքանչյուր խմբի համար վերապատրաստում անցած ուսուցիչների միջոցով կանցկացվի «Հայրենագիտություն» դասընթացի 12 ինտերակտիվ դասաժամ:
«Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունն իր հերթին կծանոթացնի հայրենիք եկած երիտասարդներին Գեղարքունիքի մարզի ազգային, մշակութային արժեքներին և ավանդույթներին:-0-