438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Կառավարությունն ու տուրօպերատորները հայ հասարակության մեջ պետք է զարգացնեն ներքին զբոսաշրջության կուլտուրան. վարչապետ

16:03
08 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը և տուրօպերատորները հայկական հասարակության մեջ համատեղ ջանքերով պետք է զարգացնեն ներքին զբոսաշրջության կուլտուրան, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Ցանկալի է, որ հայկական տուրօպերատորներն ավելի ակտիվ լինեն։ Հայ հասարակությունում չկան ներքին զբոսաշրջության ավանդույթներ, և անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունն ու տուրօպերատորները համատեղ ձևավորեն այս ավանդույթները»,- ասաց վարչապետը չորեքշաբթի Հայաստանի քաղաքացիների՝ ԼՂՀ զբոսաշրջային ուղևորությունների կազմակերպման հարցով զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

ԼՂՀ կառավարությունն առաջարկեց հայկական իշխանություններին երկրի քաղաքացիների հանգիստը կազմակերպել Լեռնային Ղարաբաղում։ Համաձայն ղարաբաղյան կողմի առաջարկին,  10-օրյա ուղևորության արժեքը հուլիսի 30-ից մինչև սեպտերբերի 20-ը կազմում է 70 հազար դրամ, 85 հազար դրամ և 100 հազար դրամ՝ կախված հյուրանոցից։

Վարչապետի խոսքերով, ավելի վաղ Հայաստանի քաղաքացիներն ավանդույթ չեն ունեցել հանգստանալու թուրքական Անթալիայում, սակայն շնորհիվ ագրեսիվ գովազդային քաղաքականության, տուրօպերատորները կարողացան համոզել հայ զբոսաշրջիկներին հանգստանալ այդ վայրում։

Սարգսյանն ավելացրեց, որ այդ գովազդային քաղաքականության շնորհիվ Անթալիայում հանգստանալ նախընտրողների թիվն ամեն տարի աճում է։

«Այժմ մենք Հայաստանի քաղաքացիների համար պետք է բացենք Լեռնային Ղարաբաղը, ներկայացնենք զբոսաշրջային մեծ ներուժը և Ղարաբաղում հանգստի գնային քաղաքականության հաջող լինելը»,- ասաց Սարգսյանը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ չնայած Լեռնային Ղարաբաղում հանգստի առավելություններին, գոյություն ունեն նաև որոշ բացեր, մասնավորապես, ենթակառուցվածքի խնդիները և որոշ ճանապարհների ոչ բավարար վիճակը։ Միաժամանակ, վարչապետի կարծիքով, այդ բարդությունները հաղթահարելի են։

Իր հերթին «Լևոն Թրևլ» ընկերության տնօրեն Դավիթ Խաչիյանը նշեց, որ իր կարծիքով, Հայաստանի քաղաքացիների ուղևորությունները ԼՂՀ պահանջված չեն լինի։ «Ես չեմ պատկերացնում, որ Երևանի բնակիչը դիմի զբոսաշրջային ընկերություն Լեռնային Ղարաբաղում հանգիստ կազմակերպելու նպատակով»,- ասաց նա։

Սակայն ՀՀ վարչապետը հայտարարեց, որ նմանատիպ ծառայությունը պահանջված չի լինի առանց պատշաճ գովազդի։ Նրա կարծիքով, տուրօպերատորները պետք է լայնածավալ գովազդային քարոզարշավ անցկացնեն հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլում՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում հանգստի առավելությունները։

«Շատ է գովազդվում հանգիստն Անթալիայում, և այդ հնարավորության մասին գիտեն նույնիսկ այն քաղաքացիներն, ովքեր երբեք այնտեղ չեն հանգստանա։ Պետք է նրանց գովազդել Լեռնային Ղարաբաղում հանգիստի առավելություններն, առավել ևս, երբ Հայաստանի բնակիչների 98 տոկոսը եղել է ԼՂՀ-ում»,- նշեց Սարգսյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին
13:20
14 Փետրվարի 2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում
ՀԱՊԿ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ կա
11:53
14 Փետրվարի 2024
ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների