431.27
5.71
396.02
-3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ. նախագահ Սարգսյան

17:48
07 Հուլիսի 2009

Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ ամերիկյան դեսպանատուն այցի ընթացքում:  

«Մենք իրապես շահագրգռված ենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ: Մենք Միացյալ Նահանգներին ընկալում ենք ոչ միայն որպես հզոր երկիր, որպես Հայաստանին ամենամեծ մարդասիրական օգնությունը ցուցաբերող երկիր, այլև մի երկիր, որը ամենաօրհասական պահին մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնեց, նրա մի ստվար հատվածին իր գիրկն ընդունելով՝ հնարավորություն տվեց զարգանալու և իրենց ավանդը ներդնելու ինչպես Միացյալ Նահանգների հզորացման, այնպես էլ իրենց ազգային ինքնությունը պահպանելու գործում»,- Սարգսյանի խոսքերը մեջբերեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով դեսպանության բարձրաստիճան աշխատակիցներին անկախության 233-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը Միացյալ Նահանգներին ցանկացել է հետագա հզորացում, իսկ նրա ժողովրդին` բարգավաճում:  

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ ծավալված առանձնազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում առաջ մղելու ցանկությունն ու պատրաստակամությունը:

Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:17
03 Փետրվարի 2023
Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը Թուրքիայից. Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը՝ ԱՄՆ դեսպանին
Թուրքիայի ներքին գործերի նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին Եվրոպան կառավարելու մեջ
19:55
02 Փետրվարի 2023
Փաշինյանը հրավիրել է Միշուստինի ուշադրությունը Լաչինի միջանցքի խնդրին
Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ բանակցություններում հրավիրել է նրա ուշադրությունը Լաչինի միջանցքի խնդրին
11:10
01 Փետրվարի 2023
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը
Հաստատվել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը կազմակերպելու ռուսական կողմի պատրաստակամությունը
22:28
31 Հունվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
14:53
27 Հունվարի 2023
Թուրքիան ճնշում կգործադրի Հայաստանի վրա Ադրբեջանի միջոցով. Սաֆրաստյանը` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Նա դրական արձագանքեց այն հարցին, թե կարող է այս ամենը հանգեցնել նոր ռազմական էսկալացիայի, եթե Ադրբեջանը թույլտվություն ստանա Թուրքիայի կողմից
21:10
23 Հունվարի 2023
Բլինքենը կոչ է արել Ալիևին բացել Լաչինի միջանցքն առևտրային երթևեկության համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Ալիևին բացել Լաչինի միջանցքն առևտրային երթևեկության համար
11:53
23 Հունվարի 2023
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է, անհրաժեշտ են հրատապ լուծումներ». ԵՄ հատուկ ներկայացուցիչը գալիս է Երևան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծում է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ  է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել
14:51
19 Հունվարի 2023
Արցախի ներկայացուցիչները կհրավիրվեն Կանադայի խորհրդարան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով քննարկմանը մասնակցելու համար
Արցախի ներկայացուցիչները կհրավիրվեն Կանադայի խորհրդարան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով քննարկմանը մասնակցելու համար
14:06
13 Հունվարի 2023
Ինչու՞ Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ. Ֆրանսիայի ԱԺ նախագահն արձագանքել է
Ֆրանսիայի ԱԺ խոսնակը պատասխանել է այն հարցին, թե ինչու Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ
11:18
13 Հունվարի 2023
Հայաստա՞նն է փակել Լաչինի միջանցքը, Հայաստանը ինչի՞ հաշվին վարի այդ բանակցությունները. Ալեն Սիմոնյան
Արցախի ժողովրդին պատանդ պահելով՝ փորձ կարող է արվել Հայաստանից կտորներ վերցնել,  դրա համար Հայաստանը չպետք է գնա դրան։ Արցախի իշխանությունները ինքնուրույն են բանակցում, ասել է Սիմոնյանը
15:33
12 Հունվարի 2023
ՌԴ ԱԳՆ. «Ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը»
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ ռուսական խաղաղապահների դեմ սադրանքները կարող են վնասել հայ–ադրբեջանական կարգավորմանը
14:58
12 Հունվարի 2023
Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար. Զախարովա
Զախարովան այսօր հայտարարեց, որ Երևանը լավ հնարավորություն է բաց թողել` Մոսկվայում դեկտեմբերի 23–ին Բաքվի հետ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար