Հայաստանի վարչապետը անվանական զենքով պարգևատրել է նախկին խորհրդային քաղբանտարկյալին

07.07.2009, 17:22
Հայաստանի վարչապետը անվանական զենքով պարգևատրել է նախկին խորհրդային քաղբանտարկյալին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի պարգևատրել է խորհրդային քաղբանտարկյալ, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանին անվանական զենքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական կառավարության մամուլի ծառայությունից։

«Հայրիկյանը պարգևատրվել է Երրորդ Հանրապետության կայացման գործում ունեցած մեծ ներդրման և 60-ամյակի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Պարույր Հայրիկյանը Հայաստանում այլախոհ շարժման առաջնորդներից է եղել։ Երկար տարիներ անցկացրել է ազատազրկման վայրերում։ Հայրիկյանը խորհրդային քաղաքացիությունից զրկված (1988-ին) վերջին խորհրդային այլախոհերից է։

Երրորդ Հանրապետություն են կոչում Հայաստանի ժամանակակից անկախ հանրապետությունը, որը ստեղծվեց ԽՍՀՄ փլուզումից հետո 1991 թվականին։

Առաջին Հանրապետություն է համարվում 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետությունը, Երկրորդ Հանրապետություն՝ Խորհրդային Հայաստանը։ -0-