ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի հանդիպում ունեցավ Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման և տարբեր բնագավառներում համագործակցության ներուժն ակտիվացնելու, մասնավորապես տնտեսական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր:
ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն տարածաշրջանային համագործակցության համատեքստում մեր երկրին աջակցելու կիպրական կողմի պատրաստակամությունը: -0-