431.08
4.38
402.99
+4
Եղանակը Երևանում
Հայ

Կոմիի դատարանը բավարարել է մեկուսարաններում կացության պայմանների վերաբերյալ ՀՀ քաղաքացու բողոքը

13:02
07 Հուլիսի 2009

Կոմիի դատարանը բավարարել է ՀՀ քաղաքացի Աշոտ Կիրակոսյանի բողոքը, որը վերաբերում էր երկու ոստիկանական մեկուսարաններում նրա կացության տանջալի պայմաններին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Կոմիի «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունից:

Կոմիի Հանրապետության Գերագույն դատարանը նախօրեին ավարտել է քաղաքացիական գործի քննությունը, որի շրջանակներում ՀՀ քաղաքացին վիճարկում էր Կոմիի Հանրապետության ոստիկանության մարմինների գործողությունները, տեղեկացրեցին գործակալությանը:

Սպասելով ՌԴ-ից վտարվելուն՝ հայցվորն ավելի քան չորս ամիս, նախորդ տարվա հունիսի 26-ից մինչև նոյեմբերի 8-ը, գտնվել է Սիկտիվկար քաղաքի Ներքին գործերի վարչության ոստիկանական հատուկ մեկուսարանում:

«Գերագույն դատարանն աջակցել է Սիկտիվկարի դատավոր Իվան Օլեյնիկին, ով ընդունել է, որ հատուկ մեկուսարանում միգրանտի կացության պայմանները խախտել են Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն արգելում է խոշտանգումները: Դատարանը նաև ընդունել է, որ հայցվորը 2008թ.-ի հունիսին երկու օր շարունակ անօրինական պահվել է Կոմիի Պրիլուզկի շրջանի Ներքին գործերի բաժնի ժամանակավոր մեկուսարանում», - տեղեկացրեցին «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունից:

Դատարանում Կիրակոսյանի շահերի պաշտպանությունը կազմակերպել էին «Քաղաքացիական աջակցություն» Միգրանտների աջակցության մոսկովյան կոմիտեն և Կոմիի «Մեմորիալ» իրավապաշտպան առաքելությունը: 

2008թ.-ի հունիսի 24-ին Պրիլուզսկի շրջանային դատարանը վճռել էր վտարել Աշոտ Կիրակոսյանին Հայաստան՝ Ռուսաստանի տարածքում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու իրավունքների խախտման համար: Երկու օր անց դատարանի թույլտվությամբ Կիրակոսյանը տարվել էր Սիկտիվկարի ՆԳՎ-ին առընթեր վարչական իրավախախտումների համար ձերբակալված անձանց հատուկ մեկուսարան:

Մոտավորապես երեք ամիս անց այս դեպքի մասին տեղեկացել են «Մեմորիալ» կազմակերպությունում: Իրավապաշտպաններին վրդովվեցրել էր այն փաստը, որ օտարերկրյա քաղաքացուն երկար ժամանակ պահում են ոստիկանության հաստատությունում, որը նախատեսված է 15 օրից ոչ ավել ազատազրկման համար: «Քաղաքացիական աջակցություն» կոմիտեի օգնությամբ հաջողվել է կազմակերպել սիկտիվկարցի փաստաբան Վլադիսլավ Կոսնիրևի և ձերբակալվածի հանդիպումը:

2008 թ.-ի հոկտեմբերի 23-ին Կոմիի «Մեմորիալ» իրավապաշտպանության կազմակերպությունը դիմել է Մոսկվայում Հայաստանի հյուպատոս Հայկ Հակոբյանին: Իրավապաշտպանները կարծիք են հայտնել, որ հատուկ մեկուսարանում Կիրակոսյանի կացության պայմանները ստորացնում են նրա մարդկային արժանապատվությունը, ինչով խախտվում է Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը: Միաժամանակ «Մեմորիալը» հղում է արել 2006թ.-ին ընդունված «Կայենը ընդդեմ Հունաստանի» գործի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին:

Այդ որոշման մեջ Ստրասբուրգի դատարանն աջակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի դիրքորոշմանը, որի համաձայն՝ ոստիկանական մեկուսարանները նախատեսված չեն մի քանի ամիս շարունակ միգրանտներին պահելու համար: «Մեմորիալը» խնդրել է հյուպատոսին կազմակերպել իր հայրենակցի իրավունքների պաշտպանությունը:

Հյուպատոսին դիմելն արագացրել է Կիրակոսյանի վտարումը: Նա վտարվել է Ռուսաստանից արդեն նոյեմբերի 8-ին: Սիկտիվկարից մեկնելու նախօրեին Կիրակոսյանը դատարան է ներկայացրել հայց, որում կասկածի տակ է դրել պայմանների օրինականությունը, որոնցում նա պահվել է ավելի քան չորս ամիս:

«2009թ.-ի մարտի 4-ին Սիկտիվկարի քաղաքային դատարանի դատավոր Իվան Օլեյնիկովը վճիռ է կայացրել Կիրակոսյանի բողոքի կապակցությամբ: Միլիցիան չի կարողացել հերքել հայցվորի փաստարկն այն մասին, որ վատ սարքավորված հատուկ մեկուսարանում նման երկար կացությունը մարդկային արժանապատվությունը ստորացնող վերաբերմունք է», - ասվում է տեղեկատվության մեջ:

Նշելով մեկուսարանում նեղվածքի և վատ լուսավորության, սպիտակեղենի, երեքանգամյա սնունդի բացակայության և մի շարք այլ բացթողումների վրա՝ դատարանը վճռել է, որ ՀՀ քաղաքացու նկատմամբ խախտվել է Մարդու իրավունքների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը:

Դատարանը նաև վճռել է, որ կոնվենցիայի 3-րդ հոդվածը խախտվել է նաև Պրիլուզկի շրջանի Ներքին գործերի բաժնի ժամանակավոր մեկուսարանում ՀՀ քաղաքացու երկօրյա կացության ժամանակ (2008թ.-ի հունիսի 24-ից 26-ը), որտեղ նա տարվել է, ըստ դատավոր Օլեյնիկի, առանց որևէ օրինական հիմնավորումների:

Կոմիի Հանրապետության ՆԳՆ-ն և Պրիլուզսկի շրջանի Ներքին գործերի բաժինը վիճարկել են քաղաքային դատարանի վճիռը Վճռաբեկ դատարանում: Սակայն Կոմիի Հանրապետության Գերագույն դատարանը հիմքեր չի գտել դատավոր Իվան Օլեյնիկի վճիռը վերանայելու համար:

«Կիրակոսյանի գործով դատավարության ֆոնի ներքո՝ վտարմանը ենթակա օտարերկրացիների կացության պայմանները Սիկտիվկարի ՆԳՎ-ի հատուկ մեկուսարանում բարելավվել են: Նրանց հատկացրել են լավ նորոգված բանտախուց, սկսել են պարբերաբար դուրս հանել զբոսնելու, ինչպես նաև տրամադրել են սպիտակեղեն: Այնուամենայնիվ, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի հետ միասին մեր կազմակերպությունը պնդում է, որ վարչական բանտը չպետք է օգտագործվի ՌԴ-ում կացության իրավունքները խախտած անձանց պահելու համար: Այս դիրքորոշումը «Մեմորիալի» իրավաբանները պաշտպանելու են մեկ այլ քաղաքացիական գործի ժամանակ, որը հարուցվել է Վրաստանի քաղաքացի Գոչի Գալոգրեի բողոքի հիման վրա, ով արդեն շուրջ չորս ամիս է հատուկ մեկուսարանում սպասում է ՌԴ-ից վտարման», - ավարտված դատական գործընթացը մեկնաբանել է «Մեմորիալ» կազմակերպության ներկայացուցիչ Իգոր Սաժինը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն