Բելառուս դիվանագետները ուրբաթ ծաղկեպսակներ են դրել Խորհրդային միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ Մարշալ, Հովհաննես Բաղրամյանի հուշարձանին, ով Հայրենական Մեծ պատերազմի տարիներին բելառուսական երրորդ և մերձբալթյան առաջին ճակատների հրամանատարն էր:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Բելառուսի դեսպանատան մամուլի ծառայությունից, ուրբաթ Խորհրդային Միության Մարշալ, Խորհրդային Միության կրկնակի Հերոս, Բելառուսական Երրորդ ռազմաճակատի հրամանատար Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի մոտ պատերազմի վետերանների, հրամանատարի մտերիմների ու Բելառուսի դեսպանատան աշխատակիցների ծաղիկներ դնելու արարողության պատվավոր հյուրերը կդառնան Բելառուսի ազատագրմանը մասնակցած հայ վետերանները:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Բելառուսի դեսպանատնից, ֆաշիստական Գերմանիայի զավթիչներից Բելառուսի ազատագրման 65-ամյակին նվիրված ծաղկեպսակների ու ծաղիկների դրման արարողությանը մասնակցեցին Բելառուսն ազատագրած պատերազմի հայ վետերաններ, բելառուսական սփյուռքի, ՀՄՊ վետերանների կոմիտեի և ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ, Բելառուսի դեսպանատան աշխատակիցներ:
Բելառուսի անկախության օրվա և Բելառուսի ազատագրման հոբելյանական ամսաթվի առիթով Բելառուսի դեսպանատան կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելություն տեղի կունենա, որի պատվավոր հյուրերը կլինեն Բելառուսն ազատագրած հայ վետերանները:
2009թ.-ի հուլիսի 1-ի նշվող հոբելյանական ամսաթվի նախօրեին «Մայր հայաստան» հուշահամալիրում կայացավ Բելառուսի ազատագրման Երևանում ապրող մասնակից-վետերաններին «65 год вызвалення Рэспублікі Беларусь ад нямецка-фашысцкіх захопнікау» հոբելյանական մեդալների շնորհման արարողությունը: Մեդալների հանձնման արարողության շրջանակենրում բացվել է Բելառուսի ազատագրմանը նվիրված թեմատիկ լուսանկարների ցուցահանդես:
Ցուցահանդեսը պատրաստված է նշանավոր ամսաթվին նվիրված ընդհանրացված թեմատիկ ֆոտոնյութերի հիման վրա, որոնք տրամադրված էին Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պատմության թանգարանի և «Մայր Հայաստան» թանգարանի կողմից: -0-