417.4
4.02
393.4
+13
Եղանակը Երևանում
Հայ

Կիևը հերքում է Դնեպրոպետրովսկի մարզում հայերի հետ կապված ազգամիջյան հակամարտության մասին լուրերը

14:49
02 Հուլիսի 2009

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը չորեքշաբթի հայտարարություն է արել, որում հերքվում են Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում հայերի հետ կապված ազգամիջյան հակամարտության առկայության մասին լուրերը:

Ուկրաինայի դեսպանատունը տրամադրեց այդ երկրի ՆԳՆ պաշտոնական տեղեկատվությունը՝ կապված հայկական որոշ ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնցում, ուկրաինացի դիվանագետների կարծիքով, Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանված են հատուկ միտումով:  

Տեղեկատվության համաձայն, 2009 թ.-ի հունիսի 29-ին, Մարգանեցի միլիցիայի քաղաքային բաժին ստացվել է հաղորդագրություն այն մասին, որ տեղական սրճարաններից մեկում կռիվ է ծագել: Անհապաղ դեպքի վայր է ժամանել քննիչ-օպերատիվ խումբը: 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պարզվել է, որ սրճարանում հանգստացել են տեղի բնակիչների երկու խումբ, որոնց կազմում եղել են նաև Ուկրաինայի հայազգի բնակիչներ: Հանկարծ նրանց միջև կենցաղային բնույթի վեճ է ծագել, որը կամաց-կամաց կռվի է վերածվել:

 

«Պարեկային ծառայության տեսուչ միլիցիայի 22-ամյա սերժանտ Սերգեյ Բոնդարենկոն, ով ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, փորձել է հանգստացնել վիճաբանող կողմերին: Խառնաշփոթի ժամանակ հայազգի մասնակիցը դանակով մահացու վնասվածք է հասցրել միլիցիայի աշխատակցին ուղիղ սրտի մեջ: Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի ՔՕ 115 հոդվածի առաջին մասով «Դիտավորյալ սպանություն»/»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դնեպրոպետրովսկի մարզում Ուկրաինայի ՆԳՆԳՎ պետ Անատոլի Նաումենկոյի խոսքերով, կռվի երեք մասնակիցները, որոնց թվում նաև մահացու վնասվածք հասցրած անձը, տեղափոխվել են հիվանդանոց:

«Միաժամանակ բժշկական հաստատության շենքի մոտ են ժամանել տուժածների հարազատներն ու ծանոթները, որոնց միջև ծագել է հերթական վեճը, որն ուղեկցվել է խուլիգանական դրսևորումներով: Մասնավորապես, վնասվել է 5 մեքենա»- ասել է Նաումենկոն:

Հաղորդագրության համաձայն, հասարակական կարգի խմբակային խախտումները կասեցնելու նպատակով, իրավապահ մարմինները համապատասխան նախազգուշական-կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում:

 

«Հիմա միջազգային հիմքով կոնֆլիկտային իրավիճակ չկա: Այդ իրավիճակը հորինում են նրանք, ում դա ձեռնտու է: Մենք զրուցել ենք հայկական համայնքի ղեկավարության հետ: Հայկական համայնքի բնակավայրում տիրող իրավիճակը հսկում են միլիցիայի ստորաբաժանումները: Մենք պարզել ենք այդ միջադեպի բոլոր մասնակիցներին, նրանք գտնվում են Միլիցիայի Մարգանեցի քաղաքային բաժանմունքում»,- հայտնել է Նաումենկոն: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը