Վրաստանում ցանկանում են հավասար հարբերություններ ունենալ Ռուսաստանի հետ. Վրաստանի նախագահի խորհրդական
01.07.2009,
17:09
Վրաստանում ցանկանում են հավասար հարբերություններ ունենալ Ռուսաստանի հետ. Վրաստանի նախագահի խորհրդական
Վրաստանում շատերն են ցանկանում հավասար և նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ են, ասաց Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը։
«Մենք, ինչպես և Հայաստանն ու այլ երկրները, ինքնուրույն և անկախ պետություն ենք, և նույնպիսի հարգալից վերաբերմունք ենք ցանկանում մեր նկատմամբ»,- չորեքշաբթի ասաց Բայբուրթը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում։
Միաժամանակ նա ավելացրեց, որ «ոչ մի երկիր գերտերությունից չի ուզում ավելին, քան նորմալ վերաբերմունքն է»։ -0-