ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է գոհ լինեն ԵԽԽՎ 1677 բանաձևից, կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
«Դա Եվրոպայի Խորհրդի օբյեկտիվ գնահատականն է նախորդ բանաձևերի իրագործման ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքի վերաբերյալ, և ես կարծում եմ, որ հայ հաասարակությունն ու քաղաքական ուժերը պետք է գոհ լինեն այդ բանաձևից»,- ասաց Սահակյանը։
Նա ավելացրեց, որ բանաձևը կնպաստի Հայաստանում հետագա դրական քաղաքական գործընթացներին։
Հունիսի 24-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քննարկվում էր, թե ինչպես է Հայաստանը իրականացնում Վեհաժողովի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևեր կատարման գործընթացը։ ԵԽԽՎ նիստում Հայաստանի մասով ընդունվեց նոր՝ №1677 բանաձևը, որի համաձայն երկիրը կշարունակի մնալ մոնիտորինգի ներքո։
Խոսելով ԵԽԽՎ-ում ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գործողությունների մասին՝ Սահակյանը նշեց, որ քաղաքական ուժերն ավելի զգույշ և պատասխաանտու պետք է լինեն իրենց գործողություններում՝ հավելելով, որ Զարուհի Փաստանջյանը պետք է հասկանա, որ «իր արարքը հերոսություն չէր»։
Հունիսի 24-ին «Ժառանգություն» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ քննարկմանն է ներկայացրել երեք հիմնական կետ պարունակող փաստաթուղթ՝ բանաձևում Հայաստանի իշխանությունների նկատմամբ պահանջների ամրագրում, 2008թ.-ի մարտյան իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված անձանց ազատ արձակմանն ուղղված քայլերի կիրառում, փաստահավաք խմբի վերաձևավորում: Փոստանջյանը դիմել է ԵԽԽՎ-ում Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ փաստաթուղթը ստորագրելու խնդրանքով, ինչը և նրանք արել են:-0-