+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հատուկ կրթության ոլորտում ամենամեծ հաջողություններն են արձանագրվել. Կրթության նախարարություն

15:46
01 Հուլիսի 2009

Հայաստանի հատուկ կրթության ոլորտում արձանագրվել են ամենամեծ հաջողությունները, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» միջազգային գիտաժողովի  բացմանը։

«Կրթական ոլորտի բարեփոխումների հորձանուտում հենց հատուկ կրթության ոլորտում են արձանագրվել ամենամեծ հաջողությունները, ոչ միայն վիճակագրական, այլ նաև հանրային ընկալման համատեքստում»,- ասաց Աշոտյանը։

Նախարարն ավելացրեց, որ կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները պետության ուշադրության կենտրոնում են։ «Մեր նախարարության կողմից բազմաթիվ բարեփոխումներ են անցկացվել հատուկ և ներառական կրթության բնագավառում»,- ասաց Աշոտյանը։

Նա նշեց, որ այդ բարեփոխումների շրջանակներում փոփոխություններ են կատարվել նաև օրենսդրությունում, մեծացվել է ֆինանսավորումը, ակտիվ համագործակցություն է հաստատվել հասարակական կազմակերպությունների հետ։ Միաժամանակ նա հատուկ նշեց համագործակցությունը «Հույսի կամուրջ» կազմակերպության հետ։ 

Նախարարի խոսքերով, նկատի առնելով հատուկ կրթության ոլորտի ֆինանսավորման աճը՝ շատ կարևոր տեղ է հատկացվում այդ միջոցների նպատակային ծախսելու վերահսկողության խնդրին։

Իր կողմից Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Գիլանին (Laylee Moshiri-Gilani) կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել մանկատներում հաշմանդամ-երեխաների մեծ թվին, ինչը, նրա կարծիքով, վկայում է, որ նրանց չեն համարում հասարակության լիիրավ անդամ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ