Իրանի և Իսրայելի միջև համագործակցությունը բացառվում է, չորեքշաբթի Մամուլի ազգային ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սահայանը:
«Սիոնիստական ռեժիմը խորթ է Իրանին: Դա բռնատիրական ռեժիմ է, որը անօրինաբար զավթել է իրեն չպատկանող տարածքները», - ասաց դեսպանը՝ պատասխանելով Իսրայելի և Ադրբեջանի միջև սկսված մերձեցման լույսի ներքո իրանաիսրայելական համագործակցության հավանականության վերաբերյալ հարցին:
«Իր գոյության ողջ ընթացքում Իսրայելի պետությունը մի շարք ռազմական հանցագործություններ է կատարել, իսկ նման պետության հետ Իրանը չի ցանկանում որևէ հարաբերություն ունենալ», - ավելացրեց դեսպանը:-0-