ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանին և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Նավասարդյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, պարգևները հանձնվել են դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:
«Մխիթար Գոշ» մեդալը հանձնվում է պետական և հասարակական-քաղաքական գործունեության համար, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության և քաղաքագիտության ոլորտներում ունեցած վաստակի համար:-0-