ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ոսկե հուշադրամ՝ նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին

30.06.2009, 17:39
ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ոսկե հուշադրամ՝ նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին

ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ոսկե հուշադրամ՝ նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, հուշադրամի դիմերեսի կենտրոնում չորս տողով հայերեն մակագրված է համապատասխանաբար` «ՇՈՒՆՉԴ ՏՈՒՐ», «ՀՈԳԻԴ, ԲԱՅՑ», «ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔ» և «ՄԻ ՏՈՒՐ ԹՇՆԱՄՅԱՑ»:

Հինգերորդ տողում զետեղված է Խաչատուր Աբովյանի ստորագրությունը, որից ներքև թողարկման տարեթիվն է` «2009»: Ներքևում եզրաշուրթի մոտ երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «10000» և «ԴՐԱՄ»:

Ամբողջը եզերված է կողքերից ուղղահայաց գծերով, իսկ վերևում` կիսաշրջանագծով: Եզրաշուրթի մոտ  շրջագծով հայերեն մակագրված է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:

Հուշադրամի դարձերեսին Խաչատուր Աբովյանի դիմաքանդակն է, որից ձախ երկու տողով մակագրված է համապատասխանաբար` «200» և «ԱՄՅԱԿ»: Վերևի ձախում եզրաշուրթի մոտ մակագրված է` «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ  Կարապետ Աբրահամյանը:  Հուշադրամը  դրվագվել է Ֆինլանդիայի  դրամահատարանում: -0-