ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Շիրակի մարզի Գյումրի քաղաքում առկա է փլուզման վտանգ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նախօրեին ցերեկը ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 68 շենքում առկա է փլուզման վտանգ:
Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը
պարզել է, որ շենքի 2-րդ մուտքի 2-րդ հարկի պատուհանատակի շարվածքից դուրս է եկել մոտ 0,5 քմ մակերեսով 2 քար։
Բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքեր` անվտանգության հարցերով, իսկ դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրու քաղաքապետարան: -0-