Հայաստանում շրջանառության մեջ կդրվի «Եվրոպա 2009. Աստղագիտություն» նոր նամականիշը
15:33
30 Հունիսի 2009
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում շրջանառության մեջ կդրվի «Եվրոպա 2009. Աստղագիտություն» նոր նամականիշը։ Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «ՀայՓոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունից, նոր նամանակիշի մարման և շրջանառության մեջ դնելու արարողությունը տեղի կունենա հուլիսի 1-ին։
Մարման պաշտոնական արարողությանը ներկա կլինեն նաև ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը և Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը: -0-
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար