Հայաստանում հունիսին, 2009 թ.-ի մայիսի համեմատ, գնանկումը կազմել է 0,3 տոկոս, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքն ու ծխախոտը) նվազել են 1,4 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 2 և 0,4 տոկոսով:
Ընթացիկ տարվա հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրում 3,6 տոկոս գնաճ էր գրանցվել:
Միաժամանակ հաշվետու ժամանակաշրջանում պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքն ու ծխախոտը) նվազել են 0,2 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են 4,8 տոկոսով, ծառայությունների սակագները՝ 10,1 տոկոսով:
Պետբյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը 2009թ.-ի վերջին ծրագրված է 4 տոկոսի սահմաններում (±1,5%):-0-