ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին առընթեր հասարակական խորհուրդ է ստեղծվելու առաջիկայում, ասվում է հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը ստեղծվում է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների պահանջներից, զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության խստացման և զինված ուժերում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով։
Խորհուրդը կազմված կլինի գիտության, կրթության, բնապահպանության, սպորտի, առողջապահության բնագավառների, Հայ Առաքելական եկեղեցու մեկական և մշակույթի բնագավառի, հասարակական կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների երկուական ներկայացուցչից: -0-