ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 55-ամյակի կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ: Տարիների այս չափն անձնական նվիրումի մեծ պաշար է պարունակում, որ ծառայել ու ծառայելու է Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին: Համոզված եմ, որ տարիները դեռ արձանագրելու հարուստ նյութ են ունենալու», - ասվում է շնորհավորական ուղերձում:
Ուղերձում Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը նոր բարձունքների է հասնելու, իսկ հայ ժողովուրդը միասնականության նորանոր ձեռքբերումներ է ունենալու՝ավելացնելով, որ պատրաստ է աջակցել նախագահի բոլոր ձեռնարկումներին` ուժերի ներածին չափով:
Իր ուղերձի վերջում ՀՀ ԱԺ խոսնակը նախագահին մաղթել է քաջառողջություն, ուժ ու կորով, հաջողություն և երջանկություն:-0-