Հայ նկարիչ Ալբերտ Հովսեփյանի անհատական ցուցահանդեսն անցկացվեց Երևանում

29.06.2009, 19:14
Հայ նկարիչ Ալբերտ Հովսեփյանի անհատական ցուցահանդեսն անցկացվեց Երևանում

Երկուշաբթի Հայաստանի նկարիչների միությունում անցկացվեց հայ նկարիչ Ալբերտ Հովսեփյանի անհատական ցուցահանդեսը:

Ինչպես Հովսեփյանը հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին, ինքը մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եղած բոլոր ցուցահանդեսներին, սակայն այս անհատական ցուցահանդեսը երկրորդն է անկախ Հայաստանի պատմության մեջ, քանի որ առաջինը կազմակերպվել էր 2001թ.-ին:

«1965թ.-ից ի վեր ես մասնակցել եմ նման միջոցառումներին՝ ՀԽՍՀ 22 ցուցահանդեսի, այդքան էլ միութենական միջոցառումների և մոտ 10 արտասահմանյան ցուցահանդեսի, որոնք կազմակերպել է Մոսկվան»,- ասաց նա:

Նրա խոսքով, ցուցահանդեսին ներկայացված 72 աշխատանքները ստեղծվել են 8 տարվա ընթացքում, որոնցից կեսը մշակույթի և գործարարության ոլորտի հայտնի հայ գործիչների դիմանկարներ են:

Միաժամանակ, Հովսեփյանը նշեց, որ առաջիկայում պատրաստվում է գեղանկարչությունից զատ զբաղվել նաև գրաֆիկական աշխատանքով, թեպետ այն շատ դեպքերում սահմանափակում է ստեղծագործական քայլերը՝ ի տարբերություն գեղանկարչության ազատության և անսահմանության:

«Նկարչի գործը բարդ քննություն է, որը հանձնում է արվեստաբանը, դրա հիմքում ընկած է սեփական արվեստով ժողովրդին բավարարելու խնդիրը»,- ընդգծեց նա: -0-