Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ստացել է «Տհաճ եթեր 2009» մրցանակը, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Փորձագետների միություն» հայկական հասարակական կազմակերպության նախագահ, մրցանակի համակարգող Նարեկ Մալյանը։
Անկախ փարձագետների խմբի կողմից ընթացիկ տարվա փետրվար-մարտին անցկացված մոնիտոնինգի արդյունքներով, հայրենական 17 հեռուստաալիքից «Տհաճ եթեր 2009» մրցանակին արժանացավ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Մոնիտորինգին չմասնակցեց միայն «ԱրմենԱկոբ» հեռուստաալիքը, որը վերակազմավորվել է և վերանվանվել։
Փորձագիտական խմբի կազմում ընդգրկվել է տարբեր բնագավառների 110 ներկայացուցիչ։
«Մրցանակի նպատակն այն էր, որ հասարակության ձայնը գերակշռող դառնա հեռուստաեթերի ձևավորման գործում և պայմաններ ստեղծվեն հեռուստածրագրերի անվտանգ դիտման համար»,- ասաց Մալյանը։
Նրա խոսքերով, սկզբում նախատեսվում էր մոնիտորինգ և հակամրցանակների հանձնում մի քանի հեռուստաընկերությունների և հեռուստածրագրերի մի քանի, մասնավորապես, «Ամենագռեհիկ հեռուստաարտադրանք», «Ամենաանգրագետ հեռուստաեթեր», «Ամենացինիկ գովազդ» անվանակարգերում, սակայն հետագայում որոշում ընդունվեց կրճատել անվանակարգերը՝ նկատի առնելով հայկական հեռուստաալիքների սակավությունը։
Նա պարզաբանեց, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ընտրությունը պայմանավորված է մի քանի գործոններով, առաջին հերթին, ՀՀՀ-ի՝ որպես հայկական հեռուստամշակույթի առաջին ներկայացուցչի հանդեպ նկատմամբ բարձր պահանջներով համաշխարհային շուկայում, իսկ երկրորդ, ֆինանսավորման խոշոր չափերով, որն իր ծավալով գերազանցում է մյուս 16 հեռուստաալիքների բյուջեն միասին վերցրած և թույլ է տալիս ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները բարձրորակ եթերի ապահավման համար։
Որևէ քննադատության չարժանացած միակ հեռուստաալիքը դարձավ մանկական «Հայրենիք» հեռուստաալիքը, իսկ «ԱՐ» հեռուսաալիքն ամենաքիչ դիտողությունների արժանացավ։ -0-