+17
Եղանակը Երևանում
Հայ

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակությունը փորձում էր կոծկել մարտի 1-ի խնդիրը. ընդդիմադիր պատգամավոր

17:52
29 Հունիսի 2009

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական խորհրդարանական պատվիրակությունը փորձում էր կոծկել մարտի 1-ի խնդիրը Վեհաժողովի ամառային նստաշրջանի ժամանակ, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:  

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

«Իմ գործունեությունն ուղղված էր դա թույլ չտալուն, և կարծում եմ՝ ես իմ առաջադրանքը կատարեցի»,- հայտարարեց Փոստանջյանը: 

«Ժառանգություն» խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ քննարկմանն է ներկայացրել երեք հիմնական կետ պարունակող փաստաթուղթ՝ բանաձևում Հայաստանի իշխանությունների նկատմամբ պահանջների ամրագրում, 2008թ.-ի մարտյան իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված անձանց ազատ արձակմանն ուղղված քայլերի կիրառում, փաստահավաք խմբի վերաձևավորում: Պատգամավորը նաև առաջարկել է Հայաստանի հարցով համազեկուցողներին մինչև ձմեռային նստաշրջան մեր երկրի պարտավորությունների մասին նոր զեկույց պատրաստել:

Ավելին, Փոստանջյանը դիմել է ԵԽԽՎ-ում Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ փաստաթուղթը ստորագրելու խնդրանքով, ինչը և նրանք արել են:

«Ես իմ առաջարկությունները ներկայացրեցի հայկական խորհրդարանական պատվիրակության մյուս անդամներին, բայց նրանք հրաժարվեցին ստորագրել փաստաթուղթը: Դրանից հետո ես ուրիշ ոչինչ չէի կարող անել, քան շարունակել առաջարկել ստորագրել այլ երկրների պատվիրակությունների անդամենրին»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ «մտնելով ԵԽ՝ Հայաստանը գիտեր, որ այդ կազմակերպության անդամներ են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք Հայաստանին վերաբերող փաստաթղթերի առնչությամբ կողմ կամ դեմ են քվեարկելու»:  

«Այն, որ նրանք ստորագրեցին իմ առաջարկած փաստաթղթի տակ, ես արտասովոր բան չեմ տեսնում»,- ասաց Փոստանջյանը:

Պատգամավորի խոսքերով, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին առաջարկելով միանալ առաջարկությունների փաթեթին, ինքը ոչ մի կանոն չի խախտել:

Իր հերթին, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Փաստանջյանի ներկայացրած փաստաթուղթը համաձայնեցված է կուսակցության հետ և արտացոլել է նրա ընդհանուր կարծիքը:  

«Փաստաթուղթն արտացոլում էր կուսակցության մտահոգությունը ներքաղաքական ճգնաժամի և Հայաստանի կողմից ԵԽ առաջ պարտավորությունները կատարելու առնչությամբ»,- ընդգծեց նա:

Հունիսի 24-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ հերթական նիստում քննարկվեց Հայաստանի վերաբերյալ Վեհաժողովի՝ ավելի վաղ ընդունած բանաձևերի պահանջների կատարումը: Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ նիստի ընթացքում ընդունվեց նոր բանաձև, որի համաձայն երկիրը շարունակում է մնալ մոնտորինգի տակ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ