Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանի ղեկավարին

29.06.2009, 10:35
Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանի ղեկավարին
Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանի ղեկավարին

Միավորված Ազգերի Կազմակերպության ժնևյան կենտրոնակայանում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանի ղեկավար Սերգո Օրջոնիկիձեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

 

«Զրույցի ընթացքում Սերգո Օրջոնիկիձեն բարձր է գնահատել Հայաստանի նախագահի որոշումը`աշխարհահռչակ մշակութային գործչին վստահելու միջազգային բարձր ատյանում ՀՀ շահերի պաշտպանությունը», - ասվում է տեղեկատվության մեջ:

Օրջոնիկիձեն ասել է նաև, որ Շառլ Ազնավուրի գործունեությունը կարևոր է լինելու թե Հայաստանի և թե ՄԱԿ-ի համար:

ՀՀ նախագահ Սերժ Սարգյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում և այլ միջազգային կազմակերպություններում (նստավայրը՝ Ժնև) աշխարհահռչակ շանսոնյե Ժառլ Ազնավուրին Հայաստանի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:

Մայիսի 5-ին ՀՀ նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Շառլ Ազնավուրը նշանավել է Շվեյցարիայի համադաշնությունում (նստավայրը՝ Ժնև) Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Շառլ Ազնավուրը հայկական ծագումով անվանի ֆրանսիացի երգիչ է, ավելի քան հազար երգի հեղինակ, որոնցից շատերն ընդգրկվել են ֆրանսիական էստրադայի գանձարանում։ Նա առաջին ֆրանսիացի կատարողն է, ում հաջողվեց Եվրոպայում ստանալ պլատինե սկավառակ։ 1995թ.-ից Ազնավուրը Հայաստանի դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: --0—