415.48
5.04
388.48
+9
Եղանակը Երևանում
Հայ

Step Logic ռուսական ընկերությունը հաղթել է Հայաստանում ազգային տրանսպորտային ցանցի կառուցման մրցույթում

11:29
26 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական Step Logic ընկերությունը հաղթել է GNC-Alfa ընկերության համար Հայաստանում ազգային տրանսպորտային ցանցի կառուցման մրցույթում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց  Step Logic ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Իննա Օզերովան:

Մրցույթին մասնակցում էին ինչպես հեռահաղորդակցման սարքավորումների գրեթե բոլոր առաջատար արտադրողները (Ericsson, ECI, Alcatel), այնպես էլ մի քանի խոշոր համակարգային ինտեգրատորներ: 

«Ընտրված տեխնոլոգիական լուծումները հիմնված են Cisco Systems ընկերության սարքավորումների վրա: Step Logic ընկերությունը, որը Cisco Systems ընկերության Ոսկե գործընկերն է, ունի երկարամյա փորձ նախագծման, մատակարարման և Cisco Systems լուծումների ուղղորդման ոլորտում: Մի շարք միջազգային պարգևները, ինժեներների պատրաստվածության բարձր աստիճանը թույլ են տալիս  Step Logic ընկերությանը հաջողությամբ կիրառել այդ լուծումները Հայաստանի հեռահաղորդակցության զարգացող շուկայում», - ասվում է տեղեկատվության մեջ։

Ծրագիրը նպատակ ունի ստեղծել և շահագործման հանձնել օպտիկամանրաթելային կապուղի (ВОЛС)՝ կառուցված Իրան-Հայաստան գազատարի երկարությամբ:

Շինարարության առաջին փուլը ներառում է հարավային ուղղությունը` Երևան-Մեղրի։ Արդյունքում մագիստրալային ցանցը Իրանի միջոցով դուրս կգա դեպի համաշարհային հեռահաղորդակցման ցանցեր։

Երկրորդ փուլը նախատեսում է մագիստրալային ցանցի կառուցում նաև երկրի հյուսիսում` մինչև Վրաստանի սահման: Դա թույլ կտա միացնել միգեստրալը նաև Վրաստանի հեռահաղորդակցման ցանցին: Այդպիսով նոր ցանցը կինտեգրվի գլոբալ համաշխարհային ցանցերի մեջ։ Հաջորդ փուլում նախատեսվում է ցանցի ճյուղավորումը խոշոր քաղաքների և հիմնական համայնքների ուղղությամբ, որոնք տեղակայված են մագիստրալի մոտակայքում։

Ծրագրի չորրորդ փուլը նախատեսում է բաժանորդային ցանցի ստեղծում` հասցնելով օպտիկական կապուղիները բաժանորդային տարածքներին:

Օգտագործելով մագիստրալային ցանցի հնարավորությունները՝ GNC-Alfa-ն տրամադրելու է ծառայությունների հետևյալ հիմնական խմբերը`«Մուգ մանրաթելերի» տրամադրումը տեղական և արտասահմանյան հեռահաղորդակցման օպերատորներին IRU (Indefeasible Right of Use) և DDP (Droit de Passage) պայմաններով, ինչպես նաև տրամադրելու է IP տարանցիկ ծառայություններ (Ինտերնետի մեծածախ ծառայություններ) հայկական ինտերնետ պրովայդերներին։

Ընկերությունը ծառայություններ է տրամադրելու տարանցիկ կապի ծառայություն արտասահմանյան հեռահաղորդակցման օպերատորներին և մագիստրալային կապի ծառայություն տեղական հեռահաղորդակցման օպերատորներին (կապուղիների վարձակալություն)։

Բացի այդ կտրամադրվեն նաև VPN ծառայություններ կորպորատիվ հաճախորդների համար, ինտերնետ ծառայություններ վերջնական օգտագործողներին FTTB (Fiber to the building)-ի հիման վրա, հետագա միացումով հեռախոսակապի ծառայությունների փաթեթին (IP-հեռախոսակապ) և IP-TV, WEB-TV և այլն։

Step Logic ռուսական ընկերությունը մարտի 27-ին Հայաստանում տարածաշրջանային գրասենյակ է բացել՝ «Step Logic-South»։

Step Logic ընկերությունը ռուսական շուկայում տրամադրում է ցանցային և համակարգային ինտեգրացիայի ծառայություններ՝ զբաղեցնելով առաջատար դիրքը տեղեկատվական տեխնոլոգիաների ռուսական շուկայում։ Ընկերության գլխավոր գրասենյակը բացվել է 1992 թ.-ին Մոսկվայում։ Ընկերության հեռանկարային ուղղությունն է նոր սերնդի տեղեկատվական ցանցերի ստեղծմանն ու ապահովմանն ուղղված ծառայությունների մի ողջ համալիր։

Ընկերությունն ունի ավտորիզացման բարձր աստիճան այնպիսի արտադրողների կողմից, ինչպիսիք են Alcatel, APC, Avaya, Cisco Systems, EMC, FSC, HP, Huawei, IBM, Nortel, Siemens, SUN և այլ ընկերությունները։ Ընկերությունն ունի ավելի քան 650 աշխատակից, գրասենյակները տեղակայված են Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում և Երևանում։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2008 թ.-ի դեկտեմբերի 10-ի N 686A որոշմամբ GNC-Alfa ընկերությանը Հայաստանի ամբողջ տարածքում ֆիքսված հեռահաղորդակցական ցանցի կառուցման և շահագործման լիցենզիա է տրամադրել։ Լիցենզիան տրամադրվել է տասը տարով և գործում է Հայաստանի ողջ տարածքում։

GNC-Alfa ընկերությունը ստեղծվել է 2007 թ-ին։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են մագիստրալային հեռահաղորդակցական ցանցերի կառուցումն ու շահագործումը, ինչպես նաև տրանսպորտային ցանցի ծառայությունների տրամադրումը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ