Միխայիլ Սահակաշվիլին Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր է դարձել

25.06.2009, 16:55
Միխայիլ Սահակաշվիլին Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր է դարձել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հինգշաբթի Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան է ստացել և պարգևատրվել համալսարանի Ոսկե մեդալով։

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ նախագահի հանդիպման ժամանակ։  

«Այն ժամանակից ի վեր, ինչ ես կտրվեցի գիտությունից նման պարգևները շատ կարևոր են ինձ համար հաղթահարելու այն բարդույթը, որ ես այդպես էլ գիտնական չդարձա»,- հայտարարեց Սահակաշվիլին։

Վրաստանի նախագահը, նշելով հայ ու վրացի ժողովուրդների բազմադարյա կապը, ընդգծեց նաև, որ ինքը միշտ ուրախությամբ է Հայաստան գալիս։ «Մենք շատ սերտորեն ենք կապված միմյանց հետ, մենք մեկս մյուսի շարունակությունն ենք»,- նշեց նա։  

Հունիսի 24-25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և նրա տիկին Սանդրա Ռուլովսը: --0--