Վրաստանի հայաբնակ շրջանը՝ Ջավախքը, ավելի շատ ներդրումներ է ստանում, քան երկրի մյուս բոլոր շրջանները, հայտարարեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
«Այժմ շրջանի լիակատար գազիֆիկացում է կատարվում, իրականացվում է խոշորագույն երկաթուղային նախագիծը, որը պետք է Չինաստը միացնի Եվրոպային, ինչպես նաև մի քանի լեռնադահուկային հանգստավայրերի»,- ասաց նա։
Բացի այդ Ջավածքում սոցիալական լարվածության թուլացմանը կնպաստի նաև խոշոր էլեկտրակայանի շինարարությունը շրջանում, որը մի քանի հազար նոր աշխատատեղ կստեղծի։
Սահակաշվիլին նշեց նաև, որ վերջին տարիներին Վրաստանում շատ բարեփոխումներ են իրականացվել, որոնց շնորհիվ հաջողվել է տնտեսության աճի հասնել ու պետբյուջեի զգալի ավելացման։
Նրա խոսքերով՝ բյուջեի ավելացման ու կոռումպացվածության իջեցման շնորհիվ այժմ Վրաստանում ավելի շատ դպրոցներ ու ճանապարհներ են կառուցվում, քան վերջին 30 տարում՝ ներառյալ խորհրդային շրջանը։
Նա հատկապես ընդգծեց կոռուպցիայի դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունները։ Սահակաշվիլին նշեց, որ ձեռնարկված խիստ միջոցառումների շնորհիվ Վրաստանը դարձել է Եվրոպայի ամենաքիչ կոռումպացված պետություններից մեկը։
Ջավախքը գտնվում է Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի սահմանագծին։ Բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են (տարբեր տվյալներով 91-97%)։
Ջավախահայությունը բացի սոցիալականից բախվում են ազգային, լեզվական և կրթամշակութային խնդիրների հետ:--0--