ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 2-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում տեղական «Բանանցի» ու բոսնիական «Շիրոկի Բրիեգի» միջև տեղի կունենա առաջին հանդիպումը Եվրոպական լիգայի շրջանակներում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ենթադրվում էր, որ առաջին հանդիպումը պետք է Բոսնիայում կայանար, ասկայն ՈՒԵՖԱ-ն որոշում ընդունեց հանդիպումն անցկացնել Երևանում հուլիսի 2-ին՝ հաշվի առնելով այն, որ հուլիսի 9-ին Երևանում Եվրոպայի լիգայի շրջանակներում իր պատասխան խաղը կանցկացնի երևանյան «Միկան»։-0-