+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը պետք է դասեր քաղի մարտյան իրադարձություններից և կյանքը սկսի նոր էջից. խոսնակ

13:01
25 Հունիսի 2009

Հայաստանը պետք է դասեր քաղի 2008թ.-ի մարտյան իրադարձություններից և կյանքը սկսի նոր էջից, ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում անցկացվող ԵԽԽՎ նստաշրջանին:

«Սխալ կլիներ եզրակացնել, թե մենք մարտի իրադարձությունների հետ կապված բոլոր խնդիրները լուծել ենք: Կարծում եմ` մարտյան դեպքերը մեզ խորհելու դեռ երկար տեղիք կտան: Մենք դեռ դասեր ունենք քաղելու, բայց կարող ենք նաև սկսել նոր էջից, պարտավոր ենք սկսել, ողջ հասարակությունով», - մեջբերում են Աբրահամյանի խոսքերը ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Ելույթ ունենալով Վեհաժողովի նիստին՝ ՀՀ ԱԺ խոսնակը նշել է, որ կարիք չկա կրկին ներկայացնելու Հայաստանում անցած մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները և Վեհաժողովի արձագանքները:

ՀՀ իշխանության օրենսդիր մարմնի նախագահի խոսքերով, ԵԽԽՎ անդամները քաջատեղյակ են այդ գործընթացներին:

«Քաջատեղյակ եք նաև այն համալիր քաղաքական երկընտրանքներին, որոնք  իշխանությունները և իշխող կոալիցիան պետք է հաղթահարեին, որպեսզի մի կողմից պահպանվեր և պաշտպանվեր մեր պետության և դատաիրավական կառույցների ամբողջականությունն ու անկախությունը, իսկ մյուս կողմից` բավարարվեր գերակա հասարակական պահանջը և ազգային շահը, այն է` վերականգնվեր և ամրապնդվեր վստահությունն ու երկխոսությունը քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանների միջև», - ասել է Աբրահամյանը:

Ինչպես նշել է խոսնակը, վերջին տարին եղել է իրադարձություններով լի և բավական լարված: Աբրահամյանը տեղեկացրել է, որ այդ ընթացքում քննության են ենթարկվել դատական և իրավապահ կառույցների որակները, անկախ հետաքննություն անցկացնելու, քաղաքական գործընթացներին հանրությանը և քաղաքական ուժերին ներգրավելու, իրավական ակտերը բարելավելու և ի կատար ածելու նրանց կարողությունները:

«Թե հայտնի իրադարձությունների, թե դրանց հաջորդած ժամանակահատվածի ընթացքում բացահայտվեցին բազմաթիվ խնդիրներ, որոնք էլ հենց թելադրում են հետագա բարեփոխումների հրամայական անհրաժեշտությունը», - ընդգծել է Աբրահամյանը:

Անդրադառնալով համաներման հարցին՝ ՀՀ ԱԺ խոսնակը համոզմունք է հայտնել, որ ՀՀ նախագահի կողմից առաջարկված և Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը ճիշտ ժամանակին իրականացված և միանգամայն հիմնավոր քայլ  էր:

«Այդ քայլով, ինչպես նաև Վեհաժողովում այսօր տեղի ունեցող այս քննարկումներով, էլ ավելի կմոտենանք Հայաստանի համար փորձաքար հանդիսացող այս էջի փակմանը», - ավելացրել է խոսնակը:

ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին անցկացված արտահերթ նիստում հավանություն էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը: Հայտարարված համաներման համաձայն, պատժից լիովին ազատվում են, մասնավորապես առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:

Համաներումը տարածվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա, որոնց հինգ տարի ազատազրկում է սպառնում: Համաներումը տարածվում է նաև հետախուզման մեջ գտնվող անձանց վրա, ովքեր կհանձնվեն իրավապահ մարմիններին մինչև 2009թ.-ի հուլիսի 31-ը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների