ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին որոշում է ստորագրել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն Պատվո շքանշանով պարգևատրելու մասին:
Ինչպես ասվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված որոշման տեքստի մեջ, հարևան երկրի ղեկավարը պարգևատրվել է շքանշանով հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի և Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նախօրեին:-0-