Ռուս-վրացական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը ելնում է Հայաստանի ազգային շահերից. նախագահ
24.06.2009,
19:11
Ռուս-վրացական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը ելնում է Հայաստանի ազգային շահերից. նախագահ
Ռուս-վրացական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը ելնում է Հայաստանի ազգային շահերից, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք դրանում խորապես շահագրգռված ենք», - ասել է նա իր վրացի գործընկեր Միխայիլ Սահակաշվիլու հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանի հետ նրան կապում են բազմադարյա հարաբերությունները:
«Մենք խորացնում ենք մեր հարաբերությունները և Ռուսաստանի, և Վրաստանի հետ և անում ենք դա բաց, առանց վարանումների, առանց քողարկման և բաց երեսով», - ասել է նա:-0-