«Արևելյան համագործակցությունը և ժողովրդավարություն կառուցելու հեռանկարները Հարավային Կովկասում» թեմայով միջազգային գիտաժողով կանցկացվի ուրբաթ Երևանում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Կովկասի Ինստիտուտից:
Գիտաժողովը կազմակերպել են Կովկասի ինստիտուտը և Հարավային Կովկասում Հենրիխ Բյոլի անվան Հիմնադրամը:
Միջոցառման ընթացքում զեկույցներով ելույթ կունենան հայտնի փորձագետներ, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև Հենրիխ Բյոլի հիմնադրամի տնօրեն Իրիս Քեմփենը և Սլովակիայի արտաքին քաղաքականության հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Դուլեբը:
Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:
«Գիտաժողովի ընթացքում կներկայացվի TESEV հիմնադրամի թուրք աշխտակիցներ Այբարս Գյորգուլու և Սաբիհա Գունդոգարի, ինչպես նաև Կովկասի ինստիտուտի աշխատակիցներ Ալեքսանդր Իսկանդարյանի և Սերգեյ Մինասյանի համատեղ պատրաստած զեկույցը` «Հայ-թուրքական երկխոսություն. արատավոր շրջանից դուրս գալու փնտրտուքներ» թեմայով», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-