Հայաստանը և Վրաստանը մշակութային փոխանակության կարիք ունեն, կարծում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Կարծում եմ՝ մենք մշակութային փոխանակության կարիք ունենք, սակայն ոչ թե պաշտոնական մակարդակով, այլ ամենօրյա մակարդակով՝ պարային խմբեր, համերգներ, փառատոներ, համատեղ ֆիլմեր»,- ասաց նա Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր այցի նախօրեին:
Սահակաշվիլու կարծիքով՝ Հայաստանի ու Վրաստանի մշակույթները շատ մոտ են ու միահյուսված։ «Թբիլիսիի կենտրոնը հայկական մշակութային ու ճարտարապետական ժառանգության լավ օրինակ է։ Ոչ միայն Թբիլիսիում, այլ ընդհանրապես մեր մշակույթները միահյուսված են»,- ասել է նա։
Սահակաշվիլին նշել է, որ Վրաստանում մեծ հայկական համայնք կա, կան հայկական դպրոցներ, և վրացական իշխանությունները կանեն ամեն բան կրթության մակարդակի բարձրացման համար։
«Մենք ծրագրում ենք բուհերում մտցնել հայկական մշակույթ առարկան, պետք է ավելի լավ գործի հայկական թատրոնը, և մենք ողջունում ենք հայկական եկեղեցու ջայնքերը»,- ասել է նա:
Նա հայտնել է, որ Վրաստանի մշակույթի նախարարին հանձնարարել է սկսել համատեղ ֆիլմերի արտադրությունը, ինչպես դա արվում էր անցյալում։
Սահակաշվիլին նշել է նաև, որ խրախուսել հայկական մշակույթը նշանակում է խթանել վրացական մշակույթը, որը բավականին բազմաշերտ է։ -0-