«Օդային հաղորդակցության մասին» հայ-ամերիկյան համաձայանգիրը ուժի է մեջ է մտել երկկողմ վավերացման գործընթացի ավարտից հետո, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։
Փաստաթուղթը ստորագրվել է Վաշինգտոնում 2008 թ.-ի նոյեմբերի 21-ին։
«Այս փաստաթղթով հնարավորություն է ընձեռվում Հայաստանի և Միացյալ Նահանգների ավիաընկերություններին իրականացնել ուղիղ չվերթներ երկու երկրների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-