Հայաստանում տնտեսական անկման տեմպերն ընթացիկ տարում կախված են պետության ստացած վարկային ռեսուրսներից տնտեսության իրական հատվածում ներդրումների արդյունավետությունից, կարծում է «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։
Ռուսաստանը Հայաստանին 500 միլիոն դոլարի չափով կայունացնող վարկ է տրամադրել՝ գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար: Բացի այդ, Հայաստանը ԱՄՀ-ից կստանա 822,7 մլն դոլարի վարկ, իսկ ՀԲ-ն 2009-2012թթ. երկրին կտրամադրի 545 մլն. դոլար:
«Հայաստանում 2009 թ.-ի արդյունքներով կգրանցվի անկասկած տնտեսական անկում։ Ֆունդամենտալ է հարցն այն մասին, թե ինչպիսին կլինի տնտեսական անկումը, բայց ես կնախընտրեի զերծ մնալ որոշակի կանխատեսումներ անելուց»,- երեքշաբթի նա ասաց լրագրողներին։
Օպերատիվ վիճակագրական տվյալներով՝ տնտեսական անկումը Հայաստանում 2009 թ.-ի հունվար-մայիսին 15,7 տոկոս է կազմել։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՆԱ ծավալը 839,4 մլրդ դրամ է կազմել (2437,8 մլն ԱՄն դոլար)։
Փորձագետի կարծիքով, եթե վարկային միջոցները արագ իրացվեն, ապա տնտեսությունը անկման տեմպերի աննշան իջեցում կապահովի։
Ինչպես նշեց բանկի զարգացման գծով տնօրենը, տարվա արդյունքներով հնարավոր կանխատեսումներ անելու տեսակետից առավել կարևոր կլինեն հուլիսը, օգոստոսն ու սեպտեմբերը։
Ջրբաշյանը նշեց, որ տնտեսական անկման տեմպերի վրա ազդում է նաև տնտեսության կառուցվածքում առկա անհամաչափությունը, քանի որ Հայաստանում ՀՆԱ աճի 40-60 տոկոսն աօպահովվում է շինարարության ոլորտի աճի հաշվին։
Ինչպես նշեց փորձագետը, սա հանգեցնում է տնտեսության կախվածության ձևավորմանը, իսկ ճգնաժամային երևույթները գերակայող հատվածում անկման են հանգեցնում ողջ տնտեսությունում։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (ավելի վաղ՝ «Արմիմպէքսբանկ») հիմնադրվել է 1992 թ.-ի հուլիսին՝ ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի հիման վրա, 1992 թ.-ի սեպտեմբերի 8-ին ստացել է ՀՀ ԿԲ բանկային գործունեության արտոնագիր։2007 թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերը ձեռք է բերել «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդը»։ 2008 թ.-ի մայիսից բանկը վերանվանվել է «Ամերիաբանկ»։-0-