412.75
5.12
388.4
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայ և բոլիվիացի ռեժիսորների ֆիլմերը կցուցադրվեն ՄՄԿՓ-ի «Հեռանակարները» մրցույթում

11:08
23 Հունիսի 2009

Հայ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» և բոլիվիացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոդրիգո Բեյոտտայի «Դավաճանություն» ֆիլմերը հունիսի 23-ին կշարունակեն «Հեռանկար» մոսկովյան միջազգային 31-րդ կինոփառատոնի (ՄՄԿՓ)  մրցութային փուլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Հովհաննես Գալստյանը, «Խճճված զուգահեռներ» ֆիլմի ստեղծման համար նրանից վեց տարի է պահանջվել: Հայաստանի և Նովեգիայի համատեղ նախագծում նա և սցենարիստն է, և ռեժիսորը, և պրոդյուսերը:

Ֆիլմում երկու զուգահեռ պատմություն է ներկայացվում, որոնցից մեկի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում: Ֆիլմի հերոսուհի Հաննան ժամանակավոր ապաստարան է տալիս փախուստի դիմած ռազմագերի Առաքելին, ով ազգությամբ հայ է:

Այն ժամանակ, երբ Հաննայի ամուսինը մասնակցում է դիմադրությանը, Հաննան, փորձելով զսպել անծանոթի նկատմամբ տածած իր հակասական զգացմունքները, սկսում է օրագիր պահել: Այս գործողություններին զուգահեռ հանդիսատեսը հետևում է Հաննայի դստեր՝ Լաուրայի պատմությանը, ով մաթեմատիկայի ուսուցչուհի է: Լաուրան ապրում է Երևանում ինքնամփոփ կյանքով: Պատահաբար նրա ձեռքն է ընկնում մոր օրագիրը, և հենց ծանոթանում է ծնողների պատմությանը, «գաղտնի սերը» նաև նրա կյանք է ներխուժում:

Ռեժիսորի խոսքերով, այս պատմության հիմքում իրական փաստեր են ընկած, որոնք հիմնված են հայ ռազմագերի զինվորի պատմությունների վրա, ով 1945թ.-ին աշխատել է նորվեգական ընկերություններից մեկում:

«Համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավորներից մեկը պատմել է ինձ, որ նորվեգացիները ճամբարներից ռուս գերիներ էին գնում աշխատանքների համար: Եվ ինչպես նա էր պատմում, դրանք Նորվեգիայում անցկացրած իր կյանքի ամենաերջանիկ տարիներն էին», - պատմել է Գալստյանը:

Նա ավելացրել է, որ մեկնել է Նորվեգիա երկրի կյանքի մթնոլորտը զգալու համար: Հաննայի դերում առաջին անգամ հանդես է եկել նորվեգացի դերասանուհի Սիրի Հելենե Մյուլլերը: Դերասանուհին իր հերթին իր նորածին դստեր հետ այցելել է հայկական գյուղ պատմության մեջ ընկղմվելու համար: Դերասանուհու դուստրը ևս նկարահանվել է այդ ֆիլմում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով