ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երկուշաբթի ընտրվել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, նիստն անցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ:
ՀՀ վարչապետը կարևորել է հիմնադրամի դերը մշակութային ծրագրերի իրականացման գործում` հատկապես սփյուռքի հետ համագործակացության և uտեղծագործական ներուժի ներգրավման առումով:
Խորհուրդը լսել է գործադիր տնօրենի` հիմնադրամի 2008թ. ծրագրերի և գործունեության մասին հաշվետվությունը և քննարկել 2009թ. հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը ստեղծվել է հատուկ առաջին Համահայկական մշակութային փառատոնի կազմակերպման համար, որը 2004 թ.-ի օգոստոսի 14-23-ն անցկացվեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: -0-