ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հերմինե Նաղդալյանը, Զարուհի Փոստանջյանը, Գրիգորի Մարգարյանը, Արմեն Մելիքյանը, Արծրունի Աղաջանյանը, պաշոնատար այլ անձինք:-0-