«Օրենքով գող» 49-ամյա Մարզպետունի Պետրոսյանը, ով հանցավոր աշխարհում հայտնի էր «Մարսո» մականունով, շաբաթ օրն առավոտյան սպանվել է Արարատի մարզի Գոռավան գյուղում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Տեղեկատվության համաձայն՝ մեղայականով ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչ, 57-ամյա Պերճիկ Շաբոյանը և հայտնել, որ Մարզպետունի Պետրոսյանի հետ անձնական հարցեր պարզելու համար նույն օրը գնացել է Գոռավան և ժամը 9.20-ի սահմաններում, նրա տան մուտքի մոտ, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով, սպանելու նպատակով, կրակել է Պետրոսյանի վրա: Տուժածը տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ մահացել է:
Միաժամանակ ինչպես նշել են մամուլի ծառայությունից, Շաբոյանը ներկայացրել է իր անունով հաշվառված որսորդական հրացանն ու 12 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
Շաբոյանը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:-0-