Վրաստանի քաղաքացի է ջրահեղձ եղել Հայաստանի հյուսիսում գետն ընկնելու հետևանքով, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Փրկարար ծառայությունից։
Լոռու մարզի Արևածագ գյուղի մոտակայքում գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով գետն են ընկել 1992թ. ծնված Արգամ Հովհաննիսյանը և 1979թ. ծնված, Վրաստանի Հանրապետության Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղի բնակիչ Զալիբեկ Ծատուրյանը:
Գետից նրանց դուրս բերելու նպատակով դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Որոնողական աշխատանքների արդյունքում երեկոյան հայտնաբերվել է Զ. Ծատուրյանի դիակը, որը հանձնվել է իրավապահ մարմիններին:
Ա. Հովհաննիսյանի որոնողական աշխատանքներն առայժմ արդյունք չեն տվել:
Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ազգային անվտանգության ծառայությունը: -0-