ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երիտասարդ նկարիչների շուրջ 300՝ «Ես և Տիեզերքը» թեմայով աշխատանքների ցուցահանդեսն է բացվել հինգշաբթի Բյուրականի աստղադիտարանում:
Ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Բյուրականի աստղադիտարանը: Միջոցառումն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված Աստղագիտության միջազգային տարվա շրջանակներում:
Ցուցահանդեսին կմասնակցեն Հայաստանի նկարիչների միության ներկայացուցիչները: Նկարիչներից և աստղագետներից բաղկացած հանձնաժողովը կընտրի լավագույն աշխատանքները, որոնք կներկայացվեն միջազգային մրցույթին:-0-